Զելենսկին ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հացահատիկի գործարքը վերսկսելու հնարավորությունը

Զելենսկին ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հացահատիկի գործարքը վերսկսելու հնարավորությունը

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռախոսով խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և նրա հետ քննարկել հացահատիկի գործարքը վերսկսելու հարցը, որից Ռուսաստանը երկուշաբթի հայտարարեց դուրս գալու մասին։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը պետք է պահպանվի: Մենք պարոն Գուտերեշի հետ պայմանավորվել ենք աշխատել պատասխանատու պետությունների հետ՝ վերականգնելու պարենային անվտանգությունը և սննդի մատակարարումը Սև ծովի երթուղիներով», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում