Մեր առաջադրանքը դրական արդյունքի հասնելն է․ Գունկո

Մեր առաջադրանքը դրական արդյունքի հասնելն է․ Գունկո

Մեր առաջադրանքը դրական արդյունքի հասնելն է․ Գունկո
ՖՈՒՏԲՈԼ, Հայաստան, Չեմպիոնների լիգա, Թոփ17.07.23 / 20:51

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» վաղը՝ հուլիսի 18-ին, կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ:

Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի նախախաղային մամուլի ասուլիսը։ Գրում է Armsport.am-ը։

«Վստահ եմ, որ հեշտ խաղ չի լինելու, գիտենք մրցակցի ուժեղ կողմերը։ Մեր առաջադրանքը լավ ֆուտբոլ ցույց տալն ու դրական արդյունքի հասնելն է։

Մրցակցի կազմում կոնկրետ մեկ ֆուտբոլիստի չեմ առանձնացնի․ կառանձնացնեմ վինգերներին, կենտրոնական հարձակվողին, եզրային պաշտպաններին։ Հետևել եմ թիմի տրանսֆերներին, ուսումնասիրել մրցակցին։

Մենք կորցրել ենք մեր առաջատարներից մեկին՝ Իվուին, բայց դա անակնկալ չէր մեզ համար, գիտեինք, որ նա բանակցություններ է վարում այլ ակումբի հետ և հեռանալու է։ Պատրաստ ենք, գիտենք՝ ինչպես պետք է խաղանք առանց Իվուին։

Թիմը պատրաստ է, ֆիզիկական լավ վիճակում են, ինչը տեսանք նաև առաջին խաղում։ Պատրաստ ենք խաղին։

Այո, իհարկե, խաղացողները բարոյապես վերականգնվել են տնային պարտությունից հետո, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են։ Առաջին խաղում տեսանք, որ կարող էինք չպարտվել, կարող էինք խաղալ ոչ-ոքի կամ հաղթել։ Գերազանց տրամադրությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին։

Հույս ունենք, որ Սանոգոն 3-4 շաբաթից կվերականգնվի վնասվածքից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում