Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր թիմ ունի
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում»: Այս մասին հայտնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Աստանայում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
28-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը ռուսական «Տամբովն» էր:
Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 55 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
Կարծիքներ