ԱՀԿ-ն թույլ է տվել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը միայն արտակարգ իրավիճակներում

ԱՀԿ-ն թույլ է տվել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը միայն արտակարգ իրավիճակներում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում COVID-19-ի դեմ պատվաստվելու համար թույլ է տվել օգտագործել AstraZeneca/Oxford պատվաստանյութի արտադրության երկու տարբերակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրությունում:

Նշվում է, որ դեղերն այժմ կարելի է օգտագործել COVAX Facility նախաձեռնության ծրագրում՝ աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխման համար: Պատվաստանյութերից մեկն արտադրվում է Կորեայում, երկրորդը՝ Հնդկաստանում:

AstraZeneca դեղագործական ընկերության դեղամիջոցը դարձել է երկրորդ պատվաստանյութը, որը ստացել է ԱՀԿ-ի պաշտոնական հավանությունը արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում