Դե Յոնգը չի վաճառվում․ Ժոան Լապորտա
«Բարսելոնայի» նաախագահ Ժոան Լապորտան ընդգծել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին թիմում պահելու մտադրությունը։
«Ֆրենկին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և չի վաճառվում, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չլինի։
Մենք չենք ուզում նրան վաճառել։ Նրա վերաբերյալ առաջարկ ունեինք ու կարող էինք իրականացնել գործարքը, եթե ինչ-որ պահի այն մեզ հետաքրքրեր, բայց հիմա այդ դեպքը չէ։ Մենք չենք ուզում վաճառել նրան»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Ինչպես հայտնում է armsport.am֊ը՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ դե Յոնգը մոտ է ՄՅՈՒ տեղափոխությանը։
Կարծիքներ