«1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդին». պատգամավոր

«1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդին». պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե Ադրբեջանին պատկանող տարածքներն են տրվելու իրենց, որը հայկական է՝ ղմնալու է Հայաստանին։ Անդրադառնալով Տավուշին հարակից գյուղերի վերադարձի դեպքում սահմանամերձ գյուղերի հաղորդակցությանը՝ նա նշել է. «Ճանապարհի հարցն է լուծվելու, բոլոր հարցերը լուծվելու են։ Ինժեներական լուծումների խնդիր է՝ որ ճանապարհը որտեղով գցեն, որ անվտանգ լինի, հարմարավետ լինի»։

Նա նաև նշել է, որ ՀՍՍՀ քարտեզով է արվելու դելիմիտացիան. «Հայաստանի 1 մմ հող անգամ չի կարող անցնել հակառակորդի կողմը։ Նման բան չի կարող լինել։ Միայն հանրաքվեով կարող է հողերի փոխանակում լինել»։ 

Ըստ նրա՝  աշխարհը Հայաստանի քարտեզը ճանաչել է Ալմա–Աթայի հռչակագրով։  Նա վստահեցրել է՝ երկրի պետական սահմանը, որ ճանաչվել է 1991թ., ոչ մի միլիմետր չի փոխվի։

Պատգամավորի խոսքով՝ մեծ խնդիր է եղել Ադրբեջանին բանակցային դաշտ բերելը, մինչ այդ եղել է ռազմական գործողությունների վտանգ. «Մի դրական բան եղավ, որ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի։ Բանակցությունները սկսվեցին։ Ադրբեջանը առաջարկել է սկսել հյուսիսային սահմաններից։ Սկսել ենք, հյուսիսային սահմաններից գալիս ենք, ու որտեղ ինչ խնդրահարույց հարց կա, լուծելով գալիս ենք՝ մինչև Սյունիք, մինչև Մեղրի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում