«Շիրակ»-ը Երևանում հաղթեց «Փյունիկ»-ին

«Շիրակ»-ը Երևանում հաղթեց «Փյունիկ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրին ներկայացնող «Շիրակ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Մրյանը և Գևորգյանը:

Այս հաղթանակից հետո «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Փյունիկ»-ին և այժմ 8-րդն է: Երկու թիմերն էլ ունեն 5-ական միավոր:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում այժմ ձմեռային դադար է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում