Ֆրանսիայի Նիս քաղաքի մեր հայրենակիցների նվիրաբերած գումարով ձեռք ենք բերել ֆիզիոթերապևտիկ բուժման համար անհրաժեշտ սարքավորումները
Ֆրանսիայի Նիս քաղաքի մեր հայրենակիցների նվիրաբերած գումարով արդեն իսկ ձեռք ենք բերել ֆիզիոթերապևտիկ բուժման համար անհրաժեշտ սարքավորումները:
Մագնիսոթերապիայի համար նախատեսված սարքավորումը (The device POLYUS 2M for magnetotherapy) շատ արդյունավետ է հենաշարժողական խնդիրներից առաջացած հիվանդությունների, բորբոքային պրոցեսների, կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների, միզուղիների հետ կապված հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի ժամանակ:
Էլեկտրոսոն ֆիզիոթերապևտիկ ապարատը (Electroson, Ultrasound therapy equipment) նախատեսված է նեյրոցիրկուլյատոր դիստոնիաների, նյարդային գերլարվածության, անքնության, ֆանտոմային ցավերի համար:
Մեր հայրենակից Արման Ղարամյանի խոսքով, դեկտեմբերի 15-ին կազմակերպված դրամահավաքը ևս կուղղվի վիրավոր զինվորների վերականգնողական բուժմանն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:
Կարծիքներ