Ռուսաստանի Մ21 հավաքականը զիջել է Ֆրանսիայի ընտրանուն. Զախարյանն ու Տիկնիզյանը մասնակցել են խաղին

Ռուսաստանի Մ21 հավաքականը զիջել է Ֆրանսիայի ընտրանուն. Զախարյանն ու Տիկնիզյանը մասնակցել են խաղին

Եվրոպայի Մ21 տարեկանների 2021 թվականի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի երիտասարդական հավաքականը 0-2 հաշվով պարտություն է կրել Ֆրնասիայի ընտրանուց: Հանդիպումը կայացել է հունգարական Սոմբատհեյ քաղաքում:  Հատկանշական է, որ ֆրանսիացիները երկու գոլն էլ խփել են 11 մետրանոց հարվածներով, ընդ որում՝ երկու 11-մետրանոցն էլ Ռուսաստանի Մ21 հավաքականի դարպասին նշանակվել է Պավել Մասլովի խախտումների արդյունքում:

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արսեն Զախարյանը՝ առաջին կեսին:

Այս հաղթանակի շնորհիվ ֆրանսիացիները, վաստակելով 3 միավոր, բարձրացել են C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Ռուսաստանը, որի ակտիվում 3 միավոր կա, նահանջել է 3-րդ հորիզոնական: Խմբի առաջատարը Դանիայի Մ21 հավաքականն է 6 միավորով: Վերջին տեղում Իսլանդիան է, որը միավոր չունի:

Մարտի 31-ին Ռուսաստանի Մ21 հավաքականը կմրցի Դանիայի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում