Հռոմում Եվրո-2020-ի հանդիպումները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսների ներկայությունը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իշխանությունները երաշխավորել են, որ մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք:
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում պետք է անցկացվի Եվրո-2020-ի չորս խաղ, այդ թվում՝ մեկնարկային ՝ Թուրքիա – Իտալիա հանդիպումը, որը կայանալու է հունիսի 11-ին:
Կարծիքներ