Հրդեհ Երկաթուղայինների փողոցում

Հրդեհ Երկաթուղայինների փողոցում

Օգոստոսի 15-ին` ժամը 07:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին, մարվել՝ 09։01-ին։ Այրվել են տան (մոտ 170 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ), ննջասենյակը՝ գույքով (մոտ 12 քմ) և ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 30 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում