Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ
Նիկարագուայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ հանրապետությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և ճանաչում է ՉԺՀ իշխանություններին որպես Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակն է, որը օրինականորեն ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Նիկարագուայի Հանրապետության կառավարությունն այսօրվանից խզում է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և դադարեցնում ցանկացած շփումներ կամ պաշտոնական հարաբերություններ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կառավարական պորտալում:
Կարծիքներ