Ճապոնիայի պաշտպանության նոր նախարար կդառնա Սինձո Աբեի կրտսեր եղբայրը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն կլքի իր պաշտոնը երկրի նոր վարչապետի կառավարությունում առաջիկա փոփոխությունների շրջանակներում, որի պաշտոնում սեպտեմբերի 16-ին կնշանակվի Ճnապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Այս մասին երեքշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնոն, ով նախկինում ղեկավարում էր երկրի ԱԳՆ-ն, պաշտպանության նախարարի պաշտոնից կտեղափոխվի վարչական գործերի եւ կապի նախարարի պաշտոնին: Իր հերթին, պաշտպանության նոր նախարար կդառնա Նոբուո Կիշին` Սինձո Աբեի կրտսեր եղբայրը, ով նախկինում զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ