Շիրակի մարզում 32-ամյա վարորդը իր վարած ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101–րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին:
Վթարի հետևանքով ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ