Թալիբները ժխտել են Բայդենի հայտարարություններն Աֆղանստանում միասնության անհնարինության մասի

Թալիբները ժխտել են Բայդենի հայտարարություններն Աֆղանստանում միասնության անհնարինության մասի

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը հունվարի 21-ին ժխտել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքն աֆղան ժողովրդին միասնական իշխանության ներքո միավորելու որեւիցե մեկի անընդունակության մասին:

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության (պետության կոչումը թալիբների կողմից – ծանոթ. – խմբ.) արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում Է ԱՄՆ-ի նախագահի խոսքն այն մասին, թե Աֆղանստանն անընդունակ Է միասնության»,- ասված Է հայտարարության մեջ, որի տեքստը տարածել Է արմատականների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտւղար Աբդուլ Քահար Բալխին Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնտեղ նշված Է, որ «լոկ միասնական, այլ ոչ թե պառակտված ազգերն են ընդունակ հանգեցնելու նվաճողների եւ մեծ կայսրությունների տապալման»: Թալիբներն ընդգծել են, որ կարճատեւ ժամանակամիջոցում իրենց հաջողվել Է «ապահովել համընդհանուր անվտանգություն, ստեղծել կենտրոնական կառավարություն եւ միավորել աֆղան ժողովրդին»: «Երկպառակությունն արտաքին երեւույթ Է՝ հրահարված օտարերկյա նվաճողների կողմից՝ գոյատեւան նպատակով, սակայն աֆղանները հաղթեցին նրանց իսլամական հավատի, հայրենիքի եւ փառապանծ պատմության (զգացման) օգնությամբ, եւ այժմ վճռական քայլեր են անում իրավահավասար ազգ դառնալու ուղիով»,- հավելել են արմատականները:

Հունվարի 19-ին  հանդես գալով Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում՝ Բայդենը հայտարարել Է, թե Աֆղանստանը «կայսրությունների գերզման Է», քանի որ այն «ընկալունակ չԷ միասնության»: «Ձեռք բարձրացրեք, եթե կարծում եք, թե որեւիցե մեկը կկարողանա միավորել Աֆղանստանը մեկ կառավարության իշխանության ներքո»,- դիմել Է Միացյալ Նահանգների նախագահը ներկաներին:

«Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն սահմանելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ աֆղանական տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում