Երվանդ Զախարյանը որդու և դստեր հետ հրավիրվել է դատախազություն
Երևանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրը, ինչպես նաև նրանց փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակից։
Ըստ ծանուցման՝ նրանք պետք է ներկայանան այսօր՝ օգոստոսի 15-ին։
Նշվում է, որ Զախարյանների և նրանց փոխկապակցված անձանց առնչվող գույքի հետ կապված ուսումնասիրություն է իրականացվել և կազմվել ամփոփագիր։
Այժմ Զախարյանները հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։
Կարծիքներ