Կենսաբանը հայտնել է այն մթերքը, որն օրգանիզմին կօգնի վերականգնվել COVID-19-ից հետո
Պղպեղի օգտագործումն օրգանիզմին կօգնի ավելի արագ վերականգնվել կորոնավիրուսային ինֆեկցիայից հետո: Թե ինչ ձեւով, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է ֆիտոթերապեւտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը: Ուժերի անկումից, թուլությունից եւ հոգնածությունից գանգատվում են գործնականում բոլորը, ովքեր հիվանդացել են COVID-19-ով:
Բանն այն է, որ վիրուսը հիմնական հարվածը հասցնում է թույլ օրգաններին, եւ դրանց մեջ հետագայում մնում են հսկայական քանակությամբ վնասված բջիջներ, որոնք բավականին դժվար Է դուրս բերել օրգանիզմից, պարզաբանել է Լուշչիկը: Նրա խոսքով՝ այդ գործընթացը կարելի Է արագացնել, կերակրի մեջ պղպեղ ավելացնելով, որը նպաստում է արյան շրջանառության ակտիվացմանը: «Այդ բջիջներն իմունիտետին միանգամից չի հաջողվում դուրս հանել, վնասազերծել, ուստի այդ գործընթացը երկար է տեւում: Բայց երբ արյան շրջանառությունն ուժեղանում է, ապա, իհարկե, ավելի արագ է անցնում հոգնածությունը:
Երբ մարդը դեռ թույլ է, պղպեղը կարող է օգնել»,-պատմել է Լուշչիկը: Կարելի է օգտագործել կարմիր, սեւ կամ երկար պղպեղ: Թե օրական քանի անգամ այն ավելացնել կերակրի մեջ, կախված Է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից: Բայց չարժե, որ որեւէ մեկը չարաշահի այս սուր բնամթերքը: Իսկ առանձին մարդկանց այն միանգամայն հակացուցված է, նախազգուշացրել Է ֆիտոթերպեւտը: «Ենթադրենք, թե մարդու մոտ ստամոքսի նախախոցային վիճակ է, նրան չի կարելի պղպեղ օգտագործել: Կամ եթե մարդու մոտ թութք է հայտնաբերվել, հատկապես արյունահոսմամբ, ապա ավելի լավ Է դրանից խուսափել, որովհետեւ գրգռվածությունը կտրուկ կուժեղանա, կարող Է նույնիսկ հասնել այնտեղ, որ անհրաժեշտ Է դիմել բժշկական օգնության»,-ասել է Լուշչիկը: Բժիշկը նաեւ մի քանի խորհուրներ է տվել, թե ինչպես չեզոքացնել այրոցի զգացումը, որն առաջացնում է պղպեղը: Կարելի է կաթ խմել, որովհետեւ սպիտակուցներն արագորեն վերացնում են այրող նյութերը: Նաեւ կարելի Է ծամել անանուխի տերեւներ կամ բերանը դնել անանուխի սառնաշաքար: Այդ մթերքներն ստեղծում են գոլորշիացման էֆեկտ եւ արագորեն վերացնում տհաճ զգացողությունները, բացատրել է ռադիոյի զրուցակիցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ