Բայդենը կանգնեցրել է Թրամփի պատի շինարարությունը
Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանգնեցրել է ապօրինի միգրանտների մուտքը կանխելու համար Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատի շինարարությունը, որը նախաձեռնել էր երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես եկել եմ այն եզրակացության, որ հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելն անհիմն էր»,- ասվում է նամակում, որը Բայդենն ուղարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
Բայդենը նաև դադարեցրել է այս ծրագրի ֆինանսավորումը՝ ասելով, որ թույլ չի տա հարկատուների միջոցները ծախսել այս ծրագրի վրա, և պահանջել է վերանայել դրա իրականացմանն ուղղված բոլոր ռեսուրսները:
Կարծիքներ