Մենք դժոխքի մեջ ենք ապրում բեյրութահայ բժիշկը՝ լիբանանյան ցույցերի մասին. տեսանյութ
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունը պայթեցրեց լիբանանցիների մեջ տարիներ շարունակ կուտակված բողոքն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների: Շաբաթ օրը սկսված հակակառավարական ցույցերը վեր էին ածվել ոստիկանության հետ բախումների։ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել էր մոտ 7 հազար մարդ, որոնք պահանջում էին կառավարության հրաժարականը։ Բախումների, երկրում տիրող իրավիճակի մասին Freenews-ը զրուցել է բեյրութաբնակ բժիշկ Գրիգոր Քէօշկերեանի հետ: Նշենք, որ մեր զրույցից անմիջապես հետո Լիբանանի վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկրի ողջ կառավարությունը հրաժարական կտա: Նոր մանրամասները` տեսանյութում:
Կարծիքներ