Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում՝ Հայաստանի զինված ուժերի կողմից իբր կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով։ Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 9 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»,- գրել է Մարուքյանը։
Կարծիքներ