ՉԺՀ փոխնախագահն ասել է, որ Չինաստանը չի կարող զարգանալ աշխարհից մեկուսացված
Չինաստանը չի կարող զարգանալ մնացած աշխարհից մեկուսացված, ինչպես մյուս երկրները չեն կարող զարգանալ առանց Պեկինի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՉԺՀ-ի փոխնախագահ Վան Քիշանը Սինգապուրում բացված Նոր տնտեսական ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որը կազմակերպել է ամերիկացի գործարար Մայքլ Բլումբերգը։
«Չինաստանը չի կարող զարգանալ աշխարհից մեկուսացված։ Ամբողջ աշխարհը նույնպես չի կարող հաջողությամբ զարգանալ առանց Չինաստանի», - ասաց Վան Քիշանը:
Կարծիքներ