Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին

Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները Սինձո Աբերի պաշտոնաթողությունից հետո տեղի կունենան սեպտեմբերի 14-ին: 

Ընտրարշավը պաշտոնապես կսկսվի սեպտեմբերի 8-ին: Ընտրությունների հաղթողը կհավակնի երկրի վարչապետի պաշտոնին, նրա թեկնածությունը պետք Է հաստատի խորհրդարանը: Սպասվում Է, որ այդ հարցի շուրջն արտահերթ նիստը կկայանա սեպտեմբերի 16-ին կամ 17-ին, սակայն պաշտոնապես օրը դեռ չի հայտարարված:

ԼԴԿ-ի նոր նախագահի եւ կառավարության ապագա ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել են արտգործնախարարության նախկին ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ֆումիո Կիսիդան եւ պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Նախընտրական արշավի գլխավոր ֆավորիտ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան իր առաջադրման մասին պետք Է հայտարարի օրվա ընացքում: Նրա պաշտպանությամբ արդեն հանդես են եկել գրեթե բոլոր հիմնական կուսակացական խմբակցությունների ղեկավարները, ներառյալ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոյի եւ ԼԴԿ-ի գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկաիի խմբակցությունները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում