Ուկրաինայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության հարցը քննարկման կդրվի. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդում քննարկման առարկա կդառնա Ուկրաինայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը BFM հեռուստաալիքի եթերում։
«Սա բանավեճ է, որն, այնուամենայնիվ, տեղի կունենա»,- ասել է Միշելը` պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրա՞ստ է բացել իր դռները Ուկրաինայի առաջ։
«Մենք ցանկանում ենք շատ սերտ կապեր ունենալ Զելենսկու ռեժիմի հետ: Նա արդեն մասնակցել է անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի բանակցություններին: Մենք կշարունակենք հրավիրել նրան», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Կարծիքներ