Ավելի քան 4,5 միլիոն փախստական է ժամանել Ուկրաինայի հարևան երկրներ. ՄԱԿ
Ռուսական ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայից ավելի քան 4,5 միլիոն փախստական է ժամանել հար7ան երկրներ։ Այդ թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 62,000-ով, կիրակի օրը հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR):
Տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից ապրիլի 9-ը Ուկրաինայից մեկնածների թիվը հասել է 4 503 954-ի, օրվա ընթացքում հարևան պետությունների սահմանները հատել է 62 291 մարդ։
Փետրվարի 24-ից ապրիլի 9-ը Լեհաստան է ժամանել 2,593,902 փախստական, Ռումինիա՝ 686,232, Հունգարիա՝ 419,101, Մոլդովա՝ 410,882 փախստական:
Կարծիքներ