Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով. Ավանեսյան

Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով. Ավանեսյան

«Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ծանոթանացա ՀՖՖ բժշկական ծառայության հագեցվածությանը, շփվեցի բուժանձնակազմի հետ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  նշելով, որ պետք է փաստի՝ բժշկական թիմի պատրաստվածությունը և սարքավորումներով հագեցվածությունը համապատասխանում են UEFA-ի և FIFA-ի պահանջներին. ծառայությունը դինամիկ զարգանում է:

«Իհարկե, ընդհանուր առմամբ, դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով: Բայց, գործակցելով այդ ոլորտում առաջատար երկրների հետ և փոխառելով նրանց փորձը, պետք է հասնենք ցանկալի մակարդակի»,- հավելել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում