Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ը չիպ է տեղադրել երկրորդ մարդու ուղեղում
Իլոն Մասկի Neuralink ընկերությունը հաջողությամբ երկրորդ կամավորի ուղեղում տեղադրել է իր սարքը, որն անդամալույծ բուժառուներին հնարավորություն է տալիս միայն մտքի միջոցով օգտագործել թվային սարքեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Neuralink-ը դեռ իր սարքի փորձարկման փուլում է։ Սարքն օգտագործող առաջին բուժառուն հնարավորություն է ստացել խաղալ տեսախաղեր, օգտվել համացանցից, գրառումներ անել սոցիալական ցանցերում և շարժել համակարգչի կուրսորը։
Փոդքաստի ժամանակ չիպի տեղադրման մասին խոսելիս Մասկը շատ մանրամասներ չի հայտնել երկրորդ բուժառուի մասին, բայց նշել է, որ իմպլանտը շատ լավ աշխատում է։ Նա հավելել է, որ այս տարի Neuralink-ն իմպլանտներ կտրամադրի ևս 8 բուժառուի։
Neuralink-ը մարդու ուղեղում իր առաջին չիպը տեղադրել էր հունվարին։
Կարծիքներ