«Wildberries»-ը պաշտոնապես անվանափոխվել է

«Wildberries»-ը պաշտոնապես անվանափոխվել է

«Wildberries»ն առաջարկների ռուսերեն տարբերակներում փոխել է իր անվանումը «РВБ» ՍՊԸ-ի:

Այս մասին հետևում է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրությունից։

«РВБ»-ն համատեղ ձեռնարկություն է Wildberries-ի և Russ group-ի միջև, որն արտաքին գովազդի ամենամեծ օպերատորն էՌուսաստանում:  

Ընկերությունն իր վրա է վերցրել գործընկերների և հաճախորդների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները:

Նշվում է, որ «Wildberries»-ի աշխատանքում ոչինչ չի փոխվել. առաքման, պահպանման և հավաքման բոլոր ծառայություններն իրականացվում են սովորական ռեժիմով:

Նշենք՝ հուլիսի սկզբին մարկետփլեյսն ու Russ-ը ստեղծել են «РВБ» ՍՊԸ-ն, որի 65%-ը պատկանում է Wildberries-ին, իսկ 35%-ը՝ «Стинн» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor»-ին, իսկ դրա գլխավոր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը հանդես է գալիս նաև որպես Russ խմբի գործադիր տնօրեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում