Բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի առաջնության ենթախմբում երրորդ տեղը գրավեց
Հայաստանի Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում,- հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 51-50 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 17 միավոր: Նանաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ևՄալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 4 միավորով գրավեց երրորդ տեղը։
Կարծիքներ