Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

Իշխանությունների տեղեկություններով ՝ զոհվածների թվում է հանրապետության նախկին սենատոր Գաբրիել Ֆորտյունեն։ Առավել տուժել են Հարավ, Գրանդ Անս և Նիպպ դեպարտամենտները. դրանցում արձանագրվել են բժշկական ենթակառուցվածքի և պաշտամունքի վայրերի ավերածություններ:

Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փեթի-Տրու-դե-ՆԻՊ փոքր բնակավայրից 8 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ի սկզբանե հայտարարել են ցունամիի սպառնալիք, բայց հետո հանել են այն։

Ինչպես նշել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) բնակչության խտության, շենքերի սեյսմակայունության և համանման աղետների հետևանքների ուսումնասիրության տվյալների վերլուծության հիման վրա, կարող էին զոհվել երկրի հազարավոր բնակիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում