Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Մայիսի 16-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում մայիսի 15-ի և 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում