«Պորտուի» երկրպագուները հարձակվել են իսպանացի մեկնաբանների վրա
Հայտի է դարձել, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Պորտու»-«Աթլետիկո» հանդիպման վերջնամասում պորտուգալական թիմի ֆանատները «Դրագաու» մարզադաշտում ներխուժել են մեկնաբանական խցիկ և հարձակվել Movistar-ի իսպանացի մեկնաբաններ Խոսե Սանչեսի, Ալվարո Բենիտոյի եւ Գուստավո Լոպեսի վրա, հաղորդում է իսպանական Marca-ն։
Սանչեսը եթերում հայտնել է, որ իրենց վրա հարձակվում են չորս ֆանատներ։ Նրանց պրակտիկայում դա առաջին այդպիսի միջադեպն է։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» այդ խաղում հաղթել է 3։1 հաշվով, խմբում գրավել երկրորդ տեղը և նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Պորտուն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։
Կարծիքներ