Ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին, գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցումներ ու 30 տոկոս հավելավճար է գործում․ ԿԳՄՍ փոխնախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․ «Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ https://kadrer.emis.am/ կայքում։ Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։ Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»։
Կարծիքներ