Ֆրանսիայի արևելքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներ
Ֆրանսիայի արևելքում գտնվող Վենզել կոմունայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, տուժել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է Le Journal de Saône-et-Loire պարբերականը:
Նշվում է, որ 12 մարդու մոտ բժիշկները թեթև վնասվածքներ են հայտնաբերել, ևս երեքը շոկային վիճակում են եղել:
Եվս մեկ 19-ամյա աղջիկ ոտքի լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ տեղական իշխանությունների, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդը վիճել է բարի մի քանի այցելուների հետ, տղամարդը հարվածել է մարդկանց հենց բարի դիմաց:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ձերբակալել են 20-ամյա վարորդին, որը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Կարծիքներ