Բեգլարյանն ԱՄՆ-ում հանդիպել է պատերազմին տեսողությունը կորցրած Շանթին․ նա բուժվում է Վաշինգտոնում

Բեգլարյանն ԱՄՆ-ում հանդիպել է պատերազմին տեսողությունը կորցրած Շանթին․ նա բուժվում է Վաշինգտոնում

Արցախի պետական նախարար Արտակ Բելգարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին, որն այժմ բուժում է ստանում Վաշինգտոնում:

«Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին: Համոզված եմ, որ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը ևս, ինչպես արել է մարտական գործողությունների թոհուբոհում:

Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները և դրանք դարձնելու իրենց էլ ավելի զորացման հնարավորությունների աղբյուրներ:

Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել»,- գրել է Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում