Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների այց, որտեղ «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի․ Հարությունյան
««Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարի նախագծի առաջխաղացմանն ենք բավականին աջակցում: Այս տարի ունեցել ենք համաժողովներ, և այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում»:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան՝ քառօրյա, փորձագիտական, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկվելու, և նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի»,- մանրամասնեց նա:
Կարծիքներ