Աստիճանաբար կցրտի ևս 7-10 աստիճանով

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կնվազի 2-3, 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ, 25-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է՝ թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25-ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Կարծիքներ