Եվրահանձնաժողովի ղեկավարը հանդես է եկել Ուկրաինային զենքի արագ մատակարարման օգտին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դիմել է Եվրամիության երկրներին՝ Ուկրաինային հնարավորինս շուտ զենք մատակարարելու կոչով։
«Ես չեմ տարբերում ծանր և թեթև սպառազինությունների միջև: Ուկրաինան պետք է ստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է պաշտպանության համար և ինչ կարող է դիմակայել» , - կիրակի օրը հրապարակված Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտվի», - ասել է ֆոն դեր Լեյենը։ Միաժամանակ, նրա կարծիքով, ռազմական գործողությունները կարող են երկար շարունակվել՝ ամիսներ, նույնիսկ տարիներ։
Կարծիքներ