Լաչինում նախաձեռնած սեփական սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ Բերձորում (Լաչին) ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Նշենք, որ դա տեղի է ունեցել հենց Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը։
Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները։
Կարծիքներ