ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների

ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի Հանրապետության վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու  սոցիալ-տնտեսական խնդիրները։

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում