ՆԳ նախարարությունը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարծիքներ