Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներին մասնակցում են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ

Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքներին մասնակցում են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ

Մայիսի 13-ին՝ ժամը 05:41-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ժամը 08:05-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 17 փրկարարական ծառայող և 5 մոտորանավակ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում