ԱՀԿ-ն չի բացառել օմիկրոնից ավելի վարակիչ կորոնավիրուսային շտամների ի հայտ գալը

ԱՀԿ-ն չի բացառել օմիկրոնից ավելի վարակիչ կորոնավիրուսային շտամների ի հայտ գալը

Կորոնավիրուսի ապագա տարբերակները կարող են ավելի վարակիչ լինել, քան օմիկրոնը։ Այս մասին կիրակի օրը ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովը՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի կողմից սոցցանցերում հեռարձակվող Գիտությունը հինգ րոպեում հաղորդաշարում։

«Որքան շատ այս վիրուսը շրջանառվի, այնքան ավելի շատ հնարավորություններ ունի այն փոխվելու»,- ասել է նա: Օմիկրոնը չի լինի վերջին տարբերակը, որը մենք կքննարկենք, և շատ իրական հավանականություն կա, որ ապագայում կլինեն մտահոգիչ տարբերակներ»,- հավելել է փորձագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում