Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Նոյեմբերի 5-ին, ժամը 19։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4/7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» «Lexus» «Nissan» և «Acura» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ին (ծնված 2013 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածներ Ա․ Ա․-ն և Ա․ Ա․-ն (ծնված 2008 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ