Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային

Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային

Օգոստոսի 16-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Մոլդովա հանդիպումը, հայտնում են ՀՖՖ-ից։

Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը խոշոր` 8:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին: Դուբլի հեղինակ դարձան Օլգա Օսիպյանը և Անի Ղուկասյանը, մեկական անգամ աչքի ընկան Քրիստինե Մանգասարյանը և Հեղինե Չոփիկյանը: Երկու անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստները գրավեցին սեփական դարպասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում