ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 110 միլիոն դեղաչափ է անվճար ուղարկել այլ երկրներ

ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 110 միլիոն դեղաչափ է անվճար ուղարկել այլ երկրներ

Միացյալ Նահանգներն անվճար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ  110  մլն դեղաչափ է ուղարկել այլ երկրներ, որից 23 միլիոնը` Հարավարեւելյան Ասիայի երկրներ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը` ելույթ ունենալով Սինգապուրում Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի տեսակետների վերաբերյալ զեկույցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«[Կորոնավիրուսային] համավարակը խնդիր է, որը սահմաններ չի ճանաչում: Երբ նախագահ [Ջո] Բայդենը եւ ես ստանձնեցինք պաշտոնը, մենք խոսում էինք ոչ միայն մեր ժողովրդին պատվաստելու, այլեւ աշխարհի համար անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի պաշարներ ստեղծելու մասին»,- ասել է Հարիսը: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները «մինչ օրս 110 միլիոն դեղաչափ են ուղարկել տարբեր երկներ, որից 23 միլիոնը` Հարավարեւելյան Ասիայի երկրներ»: «Խոսքն անվճար պատվաստանյութերի մասին է»,- ասել է փոխնախագահը:

Հարիսը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները «մտադիր են ձգտել գլոբալ առողջապահական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաեւ` պայքարել ապագայում ի հայտ եկող նոր վիրուսների դեմ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում