Ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված մարդկանց, ովքեր տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում
ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցում:
Ընտանիքի ներկայացուցիչը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող բանկային հաշվերահամարով:
Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից:
Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել տրամադրված տեղեկատվությունը և բացառել այն ընտանքիներին, որոնց ներկայիս բնակության վայրը Լեռնային Ղարաբաղից դուրս է:
Գրանցումը տեղի կունենա հունիսի 7-ից 25-ը ներառյալ, ժամը 9:30-ից մինչ 17:30, Վալեքս Գարդեն հյուրանոցի նիստերի դահլիճում (բացառությամբ հունիսի 9-ի, շաբաթ և կիրակի օրերի): Հասցե՝ Ն. Ստեփանյան 35: Մուտքը այգու կողմից:
Կարծիքներ