Հնդկաստանում Գանգա գետից դուրս են բերել COVID-19-ից մահացածների վեց մարմին

Հնդկաստանում Գանգա գետից դուրս են բերել COVID-19-ից մահացածների վեց մարմին

Մայիսի 31-ի երեկոյան վեց մարդու մարմին են դուրս բերել հնդկական Ութար-Փրադեշի նահանգում Գանգա գետից: Այդ մասին India TV հեռուստաալիքին հայտնել Է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:

«Գետից դուրս են բերել քայքայված վեց մարմին: Բժիշկների թիմը դիակիզարանում վերջին գործողություններն Է անցկացրել COVID-19-ով վարակված մարդկանց մարմինների հետ վարվելու սկզբունքներին համապատասխան»,-հեռուստաալիքի եթերում հայտնել Է տեղի պաշտոնյա Փրամոդ Ջան:

Նա հիշեցրել Է, որ չի հաջողվել մարմինները նույնականացնել, քանի որ դրանք խիստ քայքայվել Էին: Ավելի վաղ մայիսին հնդկական Ութար-Փրադեշի եւ Բիհարի նահանգներում իշխանությունները հայտնել Էին Գանգա գետում ավելի քան 100 մարդկային մարմին հայտնաբերելու մասին:

Ենթադրաբար, դրանք կարող են լինել կորոնավիրուսից մահացածների մնացորդները:

Նահանգի ոստիկանությունը սկսել Է միջադեպի հետաքննությունը: Ինչպես կարծում են տեղի բնակիչները, մարմինները Գանգա նետելու պատճառը դիակիզման կամ հուղարկավորման խարույկների ինքնուրույն կազմակերպման բարձր արժեքն Է՝ ամբողջ Հնդկաստանում COVID-19-ի դեպքերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին:

Հնդկաստանի իշխանությունները պահանջել են՝ անհապաղ դադարեցնել մահացածների մարմինները Գանգա գետ նետելը:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է մնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել Է 28,1 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 25,9 միլիոն մարդ, մահացել Է 331 հազարից ավելին, իսկ բուժում ստացողների թիվը կազմում Է 1,8 միլիոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում