Սյունիքի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են. մարզպետ

Սյունիքի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են. մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ սյունեցիներ,

Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա, ու մեր պաշտպանությունն ամուր է»: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում