Ամերիկացի երկու սենատորներ Բայդենին հորդորել են Կիև տեղափոխել հակաօդային և հականավային համալիրներ
Ամերիկացի սենատորներ Ռոբ Փորթմանը (Հանրապետական Օհայոյից) և Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրից) ուրբաթ օրը կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ հակաօդային, հակատանկային և հականավային համակարգեր փոխանցել Ուկրաինայի իշխանություններին։ Համապատասխան առաջարկը պարունակվում է The Washington Post-ում հրապարակված նրանց համատեղ հոդվածում։
Նրանք հիշեցրել են, որ 2014 թվականից Վաշինգտոնը Կիևին 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել․
Նրանց կարծիքով՝ «Բայդենի վարչակազմը չպետք է աջակցի Ուկրաինային ստիպելու զիջել վերահսկողությունը Դոնբասում Մինսկի համաձայնագրերի շրջանակներից դուրս»։ «Նախագահ Բայդենը չպետք է կոչ անի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զիջումների գնալ Մինսկի համաձայնագրի գործընթացից դուրս, և նա պետք է պահանջի, որ Ռուսաստանը դուրս բերի զորքերը սահմանից մինչև հետագա բանակցությունների սկիզբը»,- կարծում են օրենսդիրները։
Կարծիքներ