Մենք անցել ենք երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա․ Ամիրան Գամղրելիձե

Մենք անցել ենք երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա․ Ամիրան Գամղրելիձե

Մենք անցել ենք երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա: Այս մասին Բաթումում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, բոլոր պարամետրերի համաձայն, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։

«Մենք վայրընթաց լանջի վրա ենք: Մենք անցանք երրորդ ալիքի գագաթնակետը ամբողջ երկրում, ներառյալ Աջարիան: Համաճարակային իրավիճակը հանդարտվում է, ինչպես ամբողջ երկրում, այդ թվում՝ Աջարիայում, և դրա բոլոր պարամետրերն ու ցուցանիշները, ինչպիսիք են հարյուր հազար բնակչի համար դեպքերի մակարդակը: Նույնը, հունիսի դրությամբ Աջարիայում դրականության ցուցանիշը 2%-ի սահմաններում է: Նոր դեպքերը Աջարիայում մի քանի տասնյակ են և տատանվում են 40-70-ի սահմաններում, այսինքն՝ չի գերազանցում հարյուրը: Դա լավ է, բայց այդ ամենը խաղաղվելու հիմք չի տալիս: Թբիլիսիից հետո ամենաշատը՝ 19 000 պատվաստում կատարվել է Աջարիայում: Պանդեմիային վերջ տալու ճանապարհը պատվաստումն է: Մեր նպատակային ցուցանիշը ամբողջ երկրում կազմում է մեկ միլիոն յոթ հարյուր հազար պատվաստված մարդ և մեր նպատակային ցուցանիշը Աջարիայում հաջորդ վեց ամիսների ընթացքում՝ մոտ 350 000 պատվաստում: Հուլիսից մենք պետք է պատրաստ լինենք ամեն օր երկրում պատվաստել 20 000-25 000 մարդու, այդ թվում՝ 2000-ից 3000 պատվաստումներ Աջարիայում: Աջարիայի բժշկական ցանցն ունի դրա համար բոլոր միջոցները, և ես համոզված եմ, որ նպատակն իրագործվելու է», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խոսել է հանձնարարականներին հետևելու անհրաժեշտության մասին:

«Մենք անցել ենք գագաթնակետը, բայց դա մեզ հանգստանալու իրավունք չպետք է տա: Մենք բոլորս պետք է հետևենք հանձնարարականներին, պետք է հետևենք հրահանգներին, չնայած դա բարդ է: Մենք չենք ցանկանում շնչադիմակով քայլել բուլվարով, բայց դա անհրաժեշտ է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում